2022 թվականի փետրվարի 4-ին երկարատև հիվանդությունից հետո հիվանդանոցում կյանքից հեռացավ Երգի պետական թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ հրապարակումներ են կատարել։
«Արթուր Գրիգորյանի թողած ժառանգությունը շարունակում է ապրել, իսկ նրա երաժշտությունը շարունակում է հնչել, ներշնչել և կապել սրտեր։ Միշտ հիշում ու գնահատում ենք», - նշված է Երգի պետական թատրոնի ֆեյսբուքում:
Մանե Գրիգորյանն էլ հոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել և գրել. «Գրկեի ու էլ երբեք բաց չթողնեի»:
«Միշտ լինելու ես, Մաեստրո», - գրել է Ավետ Բարսեղյանը։