Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմների 4-ին ստորագրել է հրամանագրեր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ԱՀ նախագահը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Դավիթ Լյովայի Գրիգորյան

Էդգար Էդվարդի Մարկոսյան

Ժամկետային զինծառայող, 1998 թ ծնված Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում է։ Սակայն Արցախի նախագահը երեխուն «վառեց» ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ Թալիշի տարածքում 10 տանկ ոչնչացնելու համար:
Յուրա Հայկարամի Ալավերդյան

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա։
Երևանի ինֆորմատիկայի քոլեջը հրապարակում է արել, որում ասվում է․
«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը հերոսներ է կրթում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Յուրա Հայկարամի Ալավերդյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Հպարտ ենք քեզնով, մե՛ր հերոս տղա #Հաղթելու_ենք»։
Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյան

Դավիթ Վանիկի Ղազարյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով Դավիթ Վանիկի Ղազարյանին է շնորհվել «Արցախի հերոս» բարձր կոչումը։
«Ցավոք՝ հետմահու, որը վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, որը իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ մեզ բոլորիս, բայց հպարտ եմ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,-ասաց Արցախի նախագահը։
Նշենք նաև, որ Արարատի մարզպետ Գարի Սարգսյանն այս մասին գրել է․
«Դավիթ Ղազարյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր»:
Լուսանկարնեը՝ onnet.am

