Ռազմաճակատում զոհվել է Հովհաննես Խոդերյանը, որին հասարակության լայն շրջանակը ճանաչել է Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմից: Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ»-ը մեծ էկրան է բարձրացել 2014 թվականին: Ֆիլմում, որը հասցրել է արժանանալ միջազգային հեղինակավոր մրցանակների, Հովհաննեսը մարմնավորում է Թևանիկին: Կինոնկարի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը գրել է.
«Մեր բոլորի Թևանիկը…Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ: Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները… Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը: Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ: Ժպիտդ, խոսքերդ. դու՝ հավերժ մեր սրտերում»:

