Ծննդյան 40-ամյակի օրը Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել: Երգը կոչվում է «Երևի»: Խոսքերը գրել է Հարութ Թիզյանը, երաժշտությունը՝ Վարդան Գալստյանը: Գործիքավորումն էլ կատարել են Վարդան Գալստյանն ու Մարտին Միրզոյանը: «Սիրով ձեզ եմ նվիրում իմ նոր երգը, որը կոչվում է «ԵՐԵՎԻ»: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ամբողջ ստեղծագործական թիմին: Բոլորին մաղթում եմ այս երգի պես դրական լիցքեր և անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին: Ձեզ դուր կգա «ԵՐԵՎԻ»», - գրել է երգիչը:


