Logo

«Առաջին անգամ շնորհակալ եմ ինձ՝ երազանքներիս հետամուտ լինելու համար». Մաշա Մնջոյան

21:28 / 27.10.2024Լուրեր
null

Հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնած «Սիմֆոնիկ Հյուսթոն» խորագրով համերգը: Երեկոյի ընթացքում Մաշա Մնջոյանը Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան) ուղեկցությամբ կատարեց աշխարհահռչակ երգչուհու անմահ հիթերը:

Համերգի ընթացքում Մաշան զուգերգեր է ունեցել Սոնայի, Սոնա Ռուբենյանի և Վիգեն Հովսեփյանի հետ։ «Խորապես երախտապարտ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ճանապարհորդության ընթացքում: Ձեզնից յուրաքանչյուրը եղել է այս անհավատալի փորձառության մի մասը: Եվ այսօր, առաջին անգամ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ՝ երազանքներիս հետամուտ լինելու, նվիրման, քրտնաջան աշխատանքի և քաջության համար: Այս պահը շատ բան է նշանակում, և ես շնորհակալ եմ այդ ամենի համար: Մինչ նոր հանդիպում», - գրել է երգչուհին համերգից հետո:

 

fastnews-ads-banner