Logo

Արա Երնջակյանը 74 տարեկան է․ Կամերայինի «Շեֆին» շնորհավորել են բեմում

23:34 / 02.03.2025Լուրեր
null

Մարտի 2-ին 74-ամյակն է տոնում ռեժիսոր, դրամատուրգ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը։ Կամերայինի «Շեֆին» շնորհավորել են բեմում՝ ներկայացման ավարտին։

Երնջակյանին շնորհավորել է հարազատ թատրոնը։ «Ծնունդդ շնորհավոր, Շեֆ։ Այսօր առանձնահատուկ օր է՝ այն մարդու ծննդյան օրը, առանց որի մեր թատրոնը պարզապես չէր լինի: Արա Երնջակյանը ոչ միայն գեղարվեստական ղեկավար է, ոչ միայն ռեժիսոր ու դրամատուրգ, այլ Կամերային թատրոնի ՍԻՐՏՆ ու ՀՈԳԻՆ է։ Այս թատրոնը կառուցել է իր ձեռքերով՝ բառի բուն իմաստով։ Ոչինչ չկար՝ բացի երազանքից, վճռականությունից և արվեստի հանդեպ հավատից։ Բայց նա իր թիմի՝ դերասանների հետ ստեղծեց այն զրոյից, և արդեն տասնամյակներ շարունակ Կամերային թատրոնը ապրում, շնչում, ստեղծում, զարմացնում ու հիացնում է հանդիսատեսին։ Նրա պիեսները, բեմադրությունները, գաղափարները, ոգեշնչումը շարունակում են կերտել մեր թատրոնի ներկան ու ապագան։ Նա ոչ միայն ղեկավարում է, այլև ապրում է թատրոնով, դարձնում այն կենդանի, հավերժական, անկրկնելի։ Շնորհակալ ենք այս ճանապարհի, այս թատրոնի, դրա մի մասը լինելու հնարավորության համար։ Մաղթում ենք ուժ, առողջություն, նոր պայծառ գաղափարներ և, իհարկե, երախտապարտ հանդիսատես», - նշված է թատրոնի շնորհավորանքում։

Դերասանուհի Նոննա Գրիգորյանը գրել է․ «Իմ Շեֆ, իմ թանկագին, իմ Արա Հարությունիչ, շնորհավոր Ձեր օրհնյալ ծնունդը։ Ապրեք առողջ ու շատ երկար։ Սիրում ու կարոտում եմ շատ»։

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը գրել է․ «Շեֆիս ծնունդն ա»։

Դերասանուհի Էրմինա Զախարովան գրել է․ «Happy Birthday, Արա Ենրջակյան, Շեֆ»։

Դերասանուհի Էվա Խաչատրյանը գրել է․ «Արա Ենրջակյան, իմ Շեֆ, ընկեր, հարազատ հոգի, անծայրածիր խորությամբ ուսուցիչ, շնորհավոր բարի ու կարևոր ծնունդդ»։

Դերասանուհի Քեթրին Մանասյանը գրել է․ «Բարի տարեդարձ, սիրելի Արա Հարությունիչ ջան։ Լավագույն մաղթանքներս լավագույն մարդուն»։

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը հրապարակել է իր և Արա Երնջակյանի տանգոն ու գրել․ «Շեֆ ջան, շնորհավոր Ձեր լուսավոր ծնունդը»։

fastnews-ads-banner