Logo

«Ապրում եմ, որ ջազ նվագեմ». Երևանը տոնում է մաեստրո Լևոն Մալխասյանի 80-ամյակը

14:02 / 05.12.2024Լուրեր
null

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված համերգ։ Միջոցառումը կազմակերպել են են Երևանի քաղաքապետարանը և «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը»:

Հոբելյանական համերգի համար արտերկրից Հայաստան են եկել անվանի երաժիշտներ: Մասնավորապես՝ Ռուսաստանից Հայաստան են ժամանել ժողովրդական արտիստ, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը և Ադամ Տերացույանը: Լիբանանից Հայաստան է եկել ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը: Իսկ երգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Նինո Կատամաձեն մեր երկիր է եկել Վրաստանից: Համերգին ելույթ կունենան նաև հայազգի արտիստներ, երաժիշտներ՝ Լևոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը և Վահագն Հայրապետյանը։ Կնվագակցեն Հայաստանի պետական ջազ (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան) և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբերը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան):

Ջազի նկատմամբ սերը Լևոն Մալխասյանի մոտ սկսվել է 15 տարեկանում: Այդ ժամանակ ապագա ջազմենը ռադիոընդունիչով լսել է 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար-ջազմեն՝ հետագայում իր միակ ուսուցիչ Օսկար Պիտերսոնի երաժշտությունը և կյանքը հավերժ կապել ջազի հետ: «Ապրում եմ, որ ջազ նվագեմ», - հաճախ կրկնում է մաեստորն։

fastnews-ads-banner