Logo

Անժելա Սարաֆյանը Ադրիան Մարտինեսի հետ նկարահանվում է նոր ֆիլմում (լուսանկարներ)

10:00 / 19.06.2024Լուրեր
null

Անժելա Սարաֆյանը ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեղեկացրել, որ նկարահանվում է նոր ֆիլմում: Նոր նախագծում Անժելան մայրանալ պատրաստվող հարսնացուի կերպարում է: Սարաֆյանի հետ նույն ֆիլմում է խաղում նաև Ադրիան Մարտինեսը: Ամերիկացի դերասանը հայտնի է «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» և «Ֆոկուս» ֆիլմերից: «Ամենաքաղցր մարդիկ, ամենահաճելի ֆիլմը: Շուտով»,- գրել է դերասանուհին:

Ամերիկաբնակ դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը: Վերջին անգամ Անժելան Հայաստանում նկարահանվել է այս ֆիլմում՝ 2012 թվականին: 

fastnews-ads-banner