Անժելա Սարաֆյանն ու Նատալի Շիրինյանը կնկարահանվեն «Պոնչիկ» ֆիլմում: Ամերիկահայ դերասանուհին նաև կենսագրական դրամայի գործադիր պրոդյուսերն է: Իսկ գրող-ռեժիսոր Նատալին առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում: Կինոնկարը կպատմի ԱՄՆ-ում բնակվող 30-ամյա հայուհիու մասին, որը փորձում է հասկանալ իր արմատների, ընտանեկան կապերի և սեփական ինքնության բարդ փոխազդեցությունը:
Fast News Culture-ն իր ընթերցողին արդեն պատմել է, որ Անժելա Սարաֆյանն այս ընթացքում ամերիկացի դերասան Ադրիան Մարտինեսի հետ նկարահանվում է մեկ այլ ֆիլմում:


