Logo

Անորան առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» հինգ անվանակարգերում

14:00 / 10.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ նոմինացվել է «Ոսկե գլոբուս»-ի հինգ անվանակարգերում, ասվում է մրցանակի կայքում։

Ֆիլմը առաջադրված է մրցանակների «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» (Շոն Բեյքեր), «Լավագույն գլխավոր դերակատար» (Մայքի Մեդիսոն) և «Լավագույն երկրորդ պլանի դերասան» (Յուրա Բորիսով) անվանակարգերում։

Անորան պատմում է Անորա (Մայքի Մեդիսոն) անունով Բրուքլինի մերկապարուհու մասին, որին սիրահարվում է ռուս օլիգարխի որդին՝ Վանյան (Մարկ Էյդելշտեյն): Բորիսովը մարմնավորում էր Վանյայի հոր համար աշխատող ռուսներից մեկին, ում հանձնարարված էր բաժանել սիրեկաններին։ 

Համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Օգոստոսի 13-ին «Անորա» ֆիլմը Gold Derby պորտալի կանխատեսման համաձայն «Օսկարի»  հինգ հավանական հավակնորդների թվում էր։ 

 

fastnews-ads-banner