Logo

«Անորայի» աստղ և օսկարակիր. ո՞վ է Մայքի Մեդիսոնը

11:12 / 05.03.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մեդիսոնը ծնվել է 1999 թվականի մարտի 25-ին։ Նա ծագումով Լոս Անջելեսից է և մեծացել է Սան Ֆերնանդո հովտում: Նրա ծնողները հոգեբաններ են։ Մեդիսոնը հինգ երեխաներից մեկն էր՝ երկվորյակ եղբոր, մեկ այլ եղբոր և երկու քույրերի հետ:
2024 թվականի սեպտեմբերին The Cut-ին տված հարցազրույցում նա անկեղծացել է, որ յոթերորդ դասարանից հետո տնային կրթություն է ստացել: Սա Մեդիսոնին բավական ազատ ժամանակ է տվել իր սիրելի հոբբիին՝ ձիասպորտին նվիրելու համար: Նա ասել է, որ որ և՛ մայրը, և՛ տատիկը ձիեր են վարում, ուստի նա սկսել է ձիավարել վաղ մանկությունից։ 

«Ես վայելում էի ախոռ գնալու և ձիուն խնամելու ծեսը, բայց դա մի փոքր մեկուսացնող սպորտ է: Ես զգացի, որ պետք է շարժվել այլ ուղղությամբ»,-ասել է Մեդիսոնը:

Մեդիսոնի մայրն ընդունեց նրան դերասանական դասընթացների։ Ամեն ինչ այսպես սկսվեց։ Ի դեպ, մայրիկը Մայքիի մեծ աջակիցն էր. նա միշտ նրան տանում էր լսումների և օգնում էր սովորել իր դերերը:

Մեդիսոնը սկսել է դերասանությամբ զբաղվել 14 տարեկանում՝ սկսելով իր կարիերան մի քանի կարճամետրաժ ֆիլմերում։ Այնուհետև Մեդիսոնն իր դեբյուտը կատարեց գեղարվեստական ​​ֆիլմում Lisa Lisa Skies Are Grey-ում, որը թողարկվեց 2017 թվականին:

2016 թվականին նա ստանձնեց Պամելա Ադլոնի դեռահաս դստեր դերը Better Things հեռուստաալիքում՝ խաղալով մինչև սերիալի ավարտը 2022 թվականին։
 
2022 թվականին աստղը միացավ Scream ֆրանշիզային՝ որպես Էմբեր Ֆրիման։
 
Ինչպե՞ս նա հայտնվեց Անորայում

Սցենարիստ և ռեժիսոր Շոն Բեյքերը տեսել էր Մեդիսոնին «Մի անգամ... Հոլիվուդում» ֆիլմում և որոշել էր շտապ կապ հաստատել դերասանուհու հետ դեռ կինոթատրոնում։ Նա արդեն գրել էր «Անորա» ֆիլմի սցենարը՝ մտքում ունենալով Մեդիսոնին գլխավոր դերի համար։

 Մայքին համաձայնվեց դերին՝ առանց սցենարը կարդալու։

«Ես ասացի այո, նախքան նույնիսկ սցենարը կարդալը։ Ես գիտեի, որ ուզում եմ մաս կազմել այն ամենի, ինչ նա ստեղծում է»,-ասել էր նա:

Այս դերի համար Մեդիսոնը սովորեց պարել և ռուսերեն խոսել:

«Անորա» ֆիլմը պատմում է Բրուքլինից մի երիտասարդ կնոջ մասին, որը հնարավորություն է ստանում լքել ստրիպտիզ ակումբը, որտեղ աշխատում է, երբ հանդիպում և ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթն ավարտվում է․ ամուսնու ծնողները փորձում են վերջ տալ ամուսնությանը։

Հետաքրքիր փաստեր դերասանուհու մասին

Մայքին Ջեմ անունով շուն ունի և Բիսկվիթ անունով կատու: Մայքին այժմ նրանց հետ է անցկացնում իր ամբողջ ազատ ժամանակը։ Դերասանուհին սիրում է նաև թխել։
Մեդիսոնը խոստովանում է, որ իրական կյանքում նա զուսպ և համեստ մարդ է, ամենևին էլ նման չէ իր պայթուցիկ Անորային:

«Ես ահավոր ամաչկոտ էի։ Ամաչում էի խոսել որևէ մեկի հետ: Դպրոցում  պետք է մտովի պատրաստվեի, որպեսզի ձեռք բարձրացնեի դասարանում», - խոստովանել է Մայքին:
 


 

 

 

 

fastnews-ads-banner