Դարեր շարունակ մարդիկ փորձում են գտնել, թե որն է իրական գրավչությունը. արտաքին տե՞սքը, թե՞ ներքին աշխարհը։ Եկեք փաստենք՝ երկուսն էլ հավասարազոր են և առանց մեկը մյուսի չենք կարող ստանալ իրական գրավչություն։ Բայց երկուսի կատարելությանն էլ հասնելու համար անդադար աշխատանք է պետք։ Ո՞րն է գաղտնիքը, ինչպե՞ս դառնալ ավելի գրավիչ և ցանկալի։ Հայտնի աստղերից շատերը պատասխանն ունեն։ Ահա ձեզ ենք ներկայացնում գաղտնիքներ, որոնք ձեզ կօգնեն գրավել ոչ միայ ձեր տղամարդկանց սրտերը այլ նաև ամբողջ աշխարհը։
Խնամեք ձեր արտաքինը
Իհարկե, շատ կարևոր է մարդու ներքին աշխարհը և ինտելեկտը, բայց ինչպես ասում են՝ մարդուն դիմավում են հագուստով: Այստեղ կարևոր է շեշտել, որ գրավիչ կին լինելու համար բոլորովին պարտադիր չէ ունենալ 90-60-90 պարամետրերը։ Գրավիչ կնոջ համար առաջին տեղում խնամվածությունն է։ե
Երկաթի կարգապահությունը և քրտնաջան աշխատանք է գեղեցիկ տեսքի ետևում:
«Դժվար է դառնալ անդիմադրելի, եթե ծույլ ես», – սիրում է կրկնել Սոֆիա Լորենը, ով 80 տարեկանում 40 տարեկանի արտաքին ունի: Յուրաքանչյուր գեղեցկուհի ունի իր գաղտնիքները. օրինակ ՝ հոլիվուդյան աստղ Քաթարին Հեփբերնը դեմքը լվանում է միայն սառցե ջրով, այն տալիս է մաշկի թարմ և առողջ երանգ։ Մոդել Սուկի Ուոթերհաուսը մազերի բալզամի փոխարեն օգտագործում է Կոկա-Կոլա, կարծում է, որ մազերը դառնում են մետաքսանման և հեշտ հարդարվում: Մոնիկա Բելուչին չի չարաշահում դեկորատիվ կոսմետիկան և լոգանք ընդունում յուղերով ՝ դրանք սնուցում են մաշկը և հանգստացնող ազդեցություն ունենում մարմնի վրա:

Մնացեք առեղծվածային
Շատ աստղեր նախընտրում «խորհրդավոր անծանոթի» կերպարը. անշուչ հայացք, առեղծվածային կերպար զսպված հույզեր: Հիշեք սառը անհասանելի Գրետա Գարբոյին կամ Էլիզաբեթ Թեյլորին: Նման պահվածքի հասնելու համար իսկապես մեծ աշխատանք է պահանջում և դաստիարակություն, սեփական հույզերը թաքցնելու կարողությունը հուշում է մարդու բարձր ծագման մասին: Կարող ենք հիշել այդպիսի աստղերի, որոնցից մեկ ժպիտ ստանալը մեծ «պարգև» է երկրպագուների համար. Վիկտորիա Բեքհեմ, Մոնիկա Բելուչի, Եվա Գրին, Քրիստեն Ստյուարտ: Զգացմունքները զսպելու երբեմն գոռոզություն կարող է դիտվել, բայց ազնվական այս սովորությունը զարդարում է ավելին, քան ցանկացած հագուստ:

Եղեք դրական
Հաջողությունը գալիս է դրական մարդկանց մոտ։ նրանք ովքեր միայ խնդիրներն են տեսնում և անընդհատ նվնվում են, բաց չեն նոր նվաճումների համար։ Նվնվոցն ու անվերջ դրամատիկ կերպարը արագորեն ձանձրացնում է բոլորին և խլում դիմացինի էներգիան: Հետեւաբար, շատ կարևոր է ամեն ինչի և յուրաքանչյուրի մեջ լավ կողմեր փնտրել և։ Այդպիսով կյանքը կդառնա ավելի հեշտ, և մարդիկ կուղղվեն դեպի ձեզ: Պարզապես նայեք պայծառ Բլեք Լայվլիին՝ աղջիկն իր անկեղծ ժպիտով միլիոնավոր սրտեր է շահել:

Անդադար կատարելագործվեք
Ինչքան կարևոր է արտաքինը, դրանից մի քանի անգամ ավելի կարևոր է , թե ինչի մասին և ինչպես է խոսում կինը։ Գրավիչ լինելու կարևոր նախապայմաններից մեկը ինտելեկտն է և անդադար կատարելագործումը։ Գրանցվեք տարբեր դաընթացների, կարդացեք շատ գրքեր, մեծացրեք ձեր շփման շրջանակները, այն համալրեք խելացի մարդկանցով, գտեք նոր հոբբի։ Մի մոռացեք, որ կատարելությունը սահմաններ չունի։
Քնեք
Ի՞նչ է պետք կնոջը անկողնում։ Այո, 8 ժամյա առողջ քուն։
Լավ քունը ցանկացած գրավիչ կնոջ առողջ տեսքի գրավականն է: Այն կդառնա ձեր գեղեցկության երաշխիքը, ձեզ ուժ կտա նոր ձեռքբերումների համար: Ոչ մի դիմահարդարում չի կարող թաքցնել քնի պակասի հետքերը: Սոֆիա Լորենն իր ողջ կյանքի ընթացքում պահպանում է քնի ռեժիմ։ Քնեք այնքան, որքան ձեզ հարկավոր է: Բավական քնելուց հետո կարող եք գրավել ոչ միայն ցանկացած տղամարդու սիրտը, այլ ամբողջ աշխարհը:
Շատ ջուր խմեք
Օրական երկու լիտր ջրի օգտագործումը շատ կարևոր է օրգանիզմի համար։ Այն հեռացնում է օրգանիզում առկա ավելորդ նյութերը և ապահովում օրգանիզմի ավելի արդյունավետ աշխատանքը։ Միայն ծույլը կարող է չհամաձայնել, որ ջրի պարբերաբար օգտագործումը իսկապես լավէ անդրադառնում մեր մարմնի վրա։ Մոդել Քենդալ Ջեները օրական երեք լիտրից ավելի ջուր է խմում։

Գտիր քո բույրը
Աշխարհում ամենահայտնի օծանելիքի ստեղծող Կոկո Շանելն ինքն է նորաձևության մեջ մտցրել այս միտքը: Ըստ դիզայների ՝ օծանելիքը ցանկացած գեղեցկուհու կերպարի բաղկացուցիչ մասն է: Մերիլին Մոնրոն համաձայն էր նրա հետ և նույնիսկ անկողնում չէր մոռանում օծանելիքի մասին: Ամենակարևորը `գտնել ձեր սեփական բույրը, որը կապելու ձեզ աշխարհի հետ և ձեզ հենց այդ բույրով էլ հիշելու են: Եվ մի չարաշահեք յան. անգամ ամենահաճելի բույրերի չարաշահումը երբեմն նյարդայնացնում է մարդկանց։


