Ադրիանո Չելենտանոյի և Օռնելլա Մուտտիի մասնակցությամբ «Անսանձի սանձահարումը» ֆիլմը 1980-ականների իտալական կինոյի թերևս լավագույն կատակերգական ֆիլմերից է։ Գլխավոր հերոսն Էլիա Կոդոգնոն է՝ էգոցենտրիկ միայնակ, ինտելեկտուալ, հումորի մեծ զգացումով, որը լավ լեզու է գտնում կենդանիների հետ, բայց ոչ մարդկանց հետ։ Եվ Լիզան, որն ամբողջ ֆիլմի ընթացքում փորձում է ընտելացնել համառ Չելենտանոյին, զբաղվել նրա կյանքով և երջանկություն գտնել Իտալիայի մոռացված գյուղում:
- Քանի՞ տարեկան ես։ - 40։ - Այդքան չէի տա... - Գիտեմ։ -Ես 25 տարեկան եմ։ - Դու էլ այդքան չես երևում։ - Իհարկե։ - Ես մտածեցի 26 ես։
-Անունս Լիզա է: - Դրանում մենք մեղավոր չենք։
- Քանի՞ տարեկան եք։ - Չեմ հիշում։ -Ես ավելի քիչ կտայի։
- Քեզ չի՞ հետաքրքրում՝ ես մե՞րկ եմ, թե՞ հագնված: - Նշանակություն չունի։ [Լիզան հանում է կոստյումը] - Ուրեմն ես այս գիշեր այսպես կշրջեմ: Հավանո՞ւմ ես: - Ոչ: - Դու ամաչո՞ւմ ես իմ փոխարեն։ - Չէ, ես մրսում եմ քո փոխարեն:
- Կհանդիպենք Միլանում։ - Շո՞ւտ ես գալու։ - Այո, շուտով: 3-4 տարի հետո։