Logo

«Անփառունակ սրիկաների» աստղը կմարմնավորի Կարլ Լագերֆելդին

15:15 / 10.03.2023Բյութի բլոգ
null

«Անփառունակ սրիկաները» և «Արևմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմերի աստղ Դանիել Բրյուլը ստանձնել է մոդելավորող Կարլ Լագերֆելդի դերը Disney+ - ի «Կայզեր Կարլ» (Kaiser Karl) կենսագրական ֆիլմում, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Սերիալի գործողությունները կծավալվեն 1970-ական թվականների Փարիզում, երբ դիզայները նոր էր սկսում նվաճել նորաձևության բիզնեսը։

Սցենարը հիմնված է Ռաֆայել Բակկեի «Կայզեր Կարլ» գրքի վրա։ Նկարահանումները տեղի են ունենում Ֆրանսիայում, Մոնակոյում և Իտալիայում։

1983 թվականից մինչև իր մահը՝ 2019 թվականը, Լագերֆելդը եղել է Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրենը, եղել է նաև Fendi իտալական նորաձևության տան կրեատիվ տնօրենը։

fastnews-ads-banner