Անջելինա Մանգոն հաղթել է «Սան Ռեմո» փառատոնում և կներկայացնի Իտալիան Եվրատեսիլում, հայտնում է euronews.com-ը:
Նրա «La Noia» («Ձանձրույթ») կոմպոզիցիան իր հաղթանակը վաստակեց շաբաթ երեկոյան «Սան Ռեմո»-ի 74-րդ փառատոնին:
«Սան Ռեմո»-ի հաղթողն ավանդաբար ներկայացնում է Իտալիան Եվրատեսիլում։ Եվրոպական փոփ երաժշտության այս տարվա մրցույթը կկայանա Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 7-ից 11-ը։


