50-ամյա հոլիվուդյան դերասանուհին պատմել է կրծքերի հեռացման վիրահատությունից հետո տեղի ունեցածի մասին։ Անջելինա Ջոլին բացատրել է, թե ինչու է որոշել դիմել այդ վիրահատությանը։
Ջոլին հեռացրել է կուրծքը՝ քաղցկեղը կանխելու համար: Դերասանուհին առաջին անգամ բացահայտել է վիրահատության հետևանքով մնացած սպիները: Նա լուսանկարվել է TIME ամսագրի ֆրանսիական հրատարակության համար:
«Այս սպիները ցույց եմ տալիս այն կանանց, ում սիրում եմ։ Եվ միշտ շատ հուզիչ է, երբ տեսնում եմ, թե ինչպես են այլ կանայք ցույց տալիս իրենց սպիները։ Ես ցույց եմ տալիս իմը, որովհետև գիտեմ, որ TIME-ը կիսվում է կրծքագեղձի առողջության և քաղցկեղի կանխարգելման մասին տեղեկատվությամբ», - ասել է Անջելինան։

Դերասանուհին վիրահատության է ենթարկվել 2013 թվականին՝ հայտնաբերելով գենետիկ մուտացիա, որը զգալիորեն մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ մահացու ելքով։ Ջոլին հեռացրել է երկու կրծքագեղձերն էլ, ապա ենթարկվել է վերականգնողական վիրահատության։ Երկու տարի անց Բրեդ Փիթի նախկին կինը հեռացրել է ձվարաններն ու արգանդափողերը՝ որպես ձվարանների քաղցկեղի կանխարգելիչ միջոց։
Նշենք, որ դերասանուհու մայրը մահացել է քաղցկեղից 2007 թվականին՝ 56 տարեկան հասակում։ Աստղի տատիկը և մորաքույրը նույնպես մահացել են քաղցկեղից։


