Logo

Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին մեղադրել է «ֆիզիկական բռնության» համար

16:59 / 06.04.2024Լուրեր
null

Անջելինա Ջոլին մեղադրել է իր նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին, իր և երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության համար: Ըստ Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան ներկայացրած դերասանուհու փաստաբանների փաստաթղթերի՝ 60-ամյա Փիթը, մինչև 2016 թվականի սեպտեմբերի 14-ի թռիչքի վիճաբանությունը, նախկինում եւս ագրեսիա է ցուցաբերել Ջոլիի նկատմամբ: Փիթը հերքել է ֆիզիկական բռնության վերաբերյալ  բոլոր մեղադրանքները: Դերասանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: «Փիթը Ջոլիի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել նախքան Ֆրանսիա-Լոս Անջելես թռիչքը, բայց օդանավի դեպքը առաջինն էր, երբ նա ֆիզիկական բռնության է ենթարկել նաև երեխաներին», - հայտարարել է Ջոլիի փաստաբանական թիմը:

fastnews-ads-banner