Logo

Անջելինա Ջոլին 40-ամյա ընկերոջ հետ երկու գիշեր է անցկացրել Լոնդոնի հյուրանոցներից մեկում

13:39 / 22.10.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

49-ամյա ամերիկացի դերասանուհին այլեւս չի թաքցնում իր հարաբերությունները 40-ամյա բրիտանացի ռեփերի հետ։ Անջելինա Ջոլին և Ակալայի Քինգսլի Դալին ռոմանտիկ հանգստյան օրեր են անցկացրել Լոնդոնում։

«Օսկար»-ի դափնեկիրն իր սեփական սյուիթն ունի բրիտանական մայրաքաղաքի «The Corinthia» հինգաստղանի հյուրանոցում, որտեղ նա գիշերում է Լոնդոն մեկնելիս: Այսօր հայտնի դարձավ, որ Անջելինան Ակալային հրավիրել է իր բնակարան։ Այնտեղ է ժամանել ռեփերը և միայն երկու օր անց է լքել հյուրանոցը։

Բացի շքեղ սենյակում մեկուսացված ժամանցից, Ջոլին և Դալին միասին ընթրել են SoHo House էլիտար մասնավոր ակումբում։ Հաստատությունը հայտնի է նրանով, որ շատ աստղեր այստեղ մասնավոր հանդիպումներ են անցկացնում, եթե չեն ցանկանում, որ իրենց նկարեն պապարացիները:
 

 

fastnews-ads-banner