Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիտի դուստրը, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է հոր ազգանունից։ Ըստ «People»-ի՝ «Աութսայդերները» մյուզիքլի ազդագրում Վիվիենի անունը գրված է «Վիվիեն Ջոլի», և ոչ թե «Վիվիեն Ջոլի-Փիթ»: Աղբյուրը դեռ չգիտի՝ նախկին աստղային զույգի 15-ամյա աղջիկն օրինական է փոխել ազգանունը, թե ոչ:
Նախորդ տարվա նոյեմբերին Փիթի և Ջոլիի ավագ դուստրը՝ Զահարան, ևս փոխել էր ազգանունն ու ներկայացել որպես «Զահարա Մառլի Ջոլի»։


