Logo

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրած դուստրը նշանադրվել է

14:22 / 12.06.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրած դուստրը՝ Զահարա Ջոլի-Փիթի նշանադրության մասին լուրեր են տարածել այն բանից հետո, երբ 20-ամյա երգչուհուն նկատել են մատանեմատին մատանի կրելով, հաղորդում է Page Six-ը։

Սոցցանցերի տվյալներով Զահարայի սիրելին՝ Էլայջա Քուփերը դերասան է և Ատլանտայի Մորհաուս քոլեջի ուսանող։ Տղամարդը ապրում է Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։

Հիշեցնենք, որ Զահարան Ջոլիի և Փիթի վեց երեխաներից մեկն է։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածել, որ Անջելինան իր ավագ որդուն՝ Նոքսին, հոր նման է համարում։ Նրան վրդովեցնում է նրա վարքագիծը։ Իսկ Բրեդ Փիթի կենսաբանական դուստրը հրաժարվել է նրա ազգանունից։

fastnews-ads-banner