Ամերիկաբնակ դերասանուհի Անի Երանյանը տոնել է ծննդյան 35 ամյակը: Այդ առթիվ նա վիդեոհոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջում և կից գրել.
«Happy birthday to me... Բարի գալուստ 35»:
Դերասանուհու մայրը՝ Կարինա Ավանեսյանն, ինստագրամյան իր էջում շնորհավորել է դստերը և կից գրառել.
«Սիրելի՛ դուստր, թող քո կյանքը լինի բարի հեքիաթի պես, որտեղ դու գլխավոր հերոսուհին ես՝ աժտված իմաստությամբ և անվերջ երջանկությամբ։ Մաղթում եմ, որ դու միշտ հավատաս ինքդ քեզ այնքան, որքան ես, փայլես բոլոր աստղերից ավելի պայծառ և ուրախություն գտնես ամեն մի փոքրիկ բանի մեջ։ Թող աշխարհը բացի իր դռները քո առջև, և թող գարունը միշտ ապրի քո սրտում։ Ես անսահման սիրում եմ քեզ, շնորհավոր ծնունդդ»։



