Logo

Անհետացել է Լյուբով Ուսպենսկայայի դուստրը

18:36 / 03.10.2024Լուրեր
null

Լյուբով Ուսպենսկայայի միակ դուստրը՝ նկարչուհի Տատյանա Պլաքսինան, մոտ 1 շաբաթ առաջ անհետացել է Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնել է երգչուհու մամուլի քարտուղարը: «Չգիտենք՝ որտեղ է նա այժմ, ի՞նչ են արել նրա հետ և ի՞նչ վիճակում է», - ասել է Ալեքսանդր Իվանենկոն:

Ուսպենսկայայի փաստաբան Ելենա Սենինան էլ հայտարարել է, որ Տատյանայի անհետացման հետ կապ ունեն ուկրաինացիները։ «Baza»-ի հետ զրույցում Սենինան պատմել է, որ Պլաքսինան կախվածություն է ունեցել թմրանյութերից, բայց բուժման վերջին փուլում էր։ Ըստ փաստաբանի՝ վերջերս, երբ Ուսպենսկայան հյուրախաղերի էր, ուկրաինացի սադրիչները մոտեցել են Տատյանային, թմրանյութերով «խաբել», ստիպել տոմս գնել և տարել այլ երկիր։ Այնտեղ թմրանյութեր օգտագործելով՝ ստիպել են hարցազրույց տալ, վարկաբեկել մորը և նրա ռուսամետ դիրքորոշումը։ Սենինան պնդում է, որ ուկրաինացի խաբեբաների հիմնական թիրախը ոչ թե երգչուհու դուստրն է, այլ նրա մայրը, որովհետև նա ծնվել է Կիևում և բացահայտորեն պաշտպանում է Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։

«Kp.ru» պորտալն էլ գրում է, որ Տատյանան որևէ տեղ չի անհետացել, այլ իր կամքով թռել է Իսրայել։ Թե ինչու աղջիկը չի շփվում և խզել է մոր հետ բոլոր կապերը, աղբյուրը չի հայտնում:

fastnews-ads-banner