Logo

Անա դե Արմասը կնկարահանվի «Ջոն Ուիք»-ի սփին-օֆֆում

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:47 / 07.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Անա դե Արմաս-Ballerina ֆիլմ

Անա դե Արմասը կնկարահանվի «Ջոն Ուիք»-ի («John Wick») սփին-օֆֆում՝ «Ballerina» ֆիլմում, գրում է Collider-ը։

Պարբերականի տվյալներով՝ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ։

Lionsgate ստուդիան պաշտոնապես մեկնաբանել է սփին-օֆֆի աշխատանքների մեկնարկը։ Հայտարարությունն արել է ստուդիայի գլխավոր տնօրեն Ջոն Ֆելթհայմերը։ Հենց Lionsgate-ն է նկարահանել «Ջոն Ուիք» ֆիլմաշարը:

Ֆիլմը կպատմի մարդասպանների բալետի դպրոցի մի երիտասարդ աղջկա մասին, որը երազում է վրեժ լուծել իր ծնողների մահվան համար։

fastnews-ads-banner