Logo

«Ամոթ չունե՛ք, չե՞ք հասկանում՝ ես քաղաքական մարդ չեմ». Հովհաննես Դավթյան

14:49 / 30.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հովհաննես Դավթյանը երկու ներկայացում է ունեցել: Համերգի սկզբին դերասանի հետ բեմ է բարձրացել մի երիտասարդ: Նա հանել է պաստառ՝ «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ և մի քանի վայրկյան ցույց տվել ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսին:

Հովհաննես Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է միջադեպին՝ մասնավորապես նշելով, որ չէր խոսի այս մասին, եթե վստահ չլիներ, որ երիտասարդի արարքը պատվիրված էր:

«Դու շո՛ւն ես եղբա՛յր, քեզ փող են տալիս, դու այսպիսի բաներ ես անում: Կոպեկը գցում են, վազում անում ես, հետո գալիս են քաղմասից քեզ հանում են», - ասել է Հովհաննեսը: «Ղուրբան լինեք իմ պրոֆեսիոնալիզմին, բա որ ես պրոֆեսիոնալ չլինե՞ի՝ դուք ո՞նց էիք պատասխան տալու: Թեև դուք շուն եք, շունը ո՞նց կարող է պատասխանատու լինել: Էստեղ չի քննարկվում ես քաղաքական ինձ հայացք ունեմ, իհարկե, սիրտս շատ ցավում է՝ տեսնելով իմ հայրենիքում ինչ է կատարվում: Բայց ես ոչ մի կապ չունեմ քաղաքականության հետ: Չե՞ք հասկանում, որ կարող է մաքուր մարդ գոյություն ունենալ: Ես չեմ քաղաքականացվելու ոչ մի գումարի դիմաց: Ես իմ մասնագիտությամբ կարողանում եմ փող աշխատել»:

Հովհաննեսին նաև շատ է վրդովեցրել, որ ներկայացման ավարտից կարճ ժամանակ անց շատ լրատվամիջոցներ կեղծ լուրեր են տարածել՝ իբր իր ներկայացումը նա սկսել է քաղաքական կոչերով:

«Լա՛վ, ամոթ չունե՛ք, չե՞ք հասկանում, որ ես քաղաքական մարդ չեմ»,-ասել է նա:

 

 

 

fastnews-ads-banner