Դերասանուհի Աննա Մանուչարյանը հետևորդների դատին է հանձնել իր նոր ֆոտոշարքը: Լուսանկարներին կից Աննան գրել է. «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է։ Քանի որ ամսով կշեռք եմ, միշտ տատանվում եմ, ճիշտ որոշում կայացնելիս երկար ծանր ու թեթև եմ անում, ինչը ինձնից շատ ժամանակ ու էներգիա է խլում: Նկարներ ընտրելու հարցում էլ նույնն է։ Ու հաճախ նախապես իմանալով, թե ինչ տանջանք է ինձ սպասվում, թողնում եմ ինքնահոսի»: Վերջում դերասաուհին հետևորդներին խնդրել է ընտրել, թե տեղադրած նկարներից որն էր հրապարակման արժանի: