Logo

ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Խուլիո Ֆուլիոյին

19:34 / 24.06.2024Լուրեր
null

ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Խուլիո Ֆուլիոյին: Ֆլորիդացի ռեփերին սպանել են Տամպայի «Holiday Inn» հյուրանոցի ավտոկայանատեղիում՝ 26-ամյակը նշելուց 2 օր անց: Ըստ Տամպայի ոստիկանության հայտարարության՝ կայանատեղիում կրակել են 4 մարդու վրա, 1-ը մահացել է, 3-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սպանվածը Չառլս Ջոնսն է, նույն ինքը՝ Խուլիո Ֆուլիոն: Փոխհրաձգության հետևանքով վնասվել է նաև 2 մեքենա: 

«First Coast News»-ը հայտնել է, որ Ջոնսը «KTA» Ջեքսոնվիլյան հանցախմբի հայտնի անդամ էր, որը վաղուց թշնամի էր մյուս հանցախմբերի հետ։ Իշխանության տվյալով՝ Ջոնսի զարմիկը և 3 դեռահաս կրկին հանցախմբի հետ կապված խնդիրների պատճառով սպանվել են 2018 թվականին՝ Ջոնսի եղբոր տարեդարձին: 

«Spotify»-ում Ֆուլիոյին լսում էր ամսական մոտ մեկ միլիոն մարդ: Նրա ամենաբարձր վարկանիշ ունեցող երգը «Voo Doo»-ն է:

fastnews-ads-banner