Դերասան Էվան Փիթերսը կխաղա «Տրոն» ֆիլմի պրիկվելում, հաղորդում է Deadline։
Թե որ կերպարին կներկայացնի Փիթերսը առաջիկա նախագծում՝ դեռ հայտնի չէ։ Նկարահանումները պետք է սկսվեն օգոստոսին Վանկուվերում, սակայն արտադրության վրա կարող է ազդել Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլը:
Ֆիլմի երրորդ մասը կնկարահանի Յոահիմ Ռենինգը («Կարիբյան ծովի ծովահենները»): Ջարեդ Լետոն կխաղա Արեսի դերը։
Դիսնեյի գիտաֆանտաստիկ ֆրանշիզայում «Տրոնի» առաջին մասը թողարկվել է 1982 թվականին։
Էվան Փիթերսն առավել հայտնի է «Ամերիկյան սարսափ պատմություն» անթոլոգիայի շարքով:


