Հոլիվուդյան հայտնի դերասան Քևին Սփեյսին գիշերը ժամանել է Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Դերասանը չի պատասխանել լրագրողների հարցերին, - հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: ԱՄՆ-ում հետապնդումներից հետո Սփեյսին առաջին անգամ կմասնակցի խոշոր միջոցառման: Նա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է:
Փառատոնի տնօրեն տեղեկացրել է, որ Ամերիկյան համալսարանը չեղարկել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումն իր տարածքում: «Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի՝ Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները նրան` Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում», - գրել է Ավետիսյանը:


