Logo

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

16:14 / 12.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը, որը նկարահանվել է Ռայան Քուգլերի և Զինզի Քուգլերի հետ համատեղ, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ կինեմատոգրաֆիկ և կինովարձույթում ունեցած նվաճումների համար:

«Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։

Վերջին կինովարձույթի հաշվետվությունների համաձայն՝ «Մեղավորները» ֆիլմը դասվում է տարվա ամենամեծ կինոթատրոնային հաջողությունների շարքում: 2025 թվականի գարնանը կինոէկրան բարձրացած ֆիլմն այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։

fastnews-ads-banner