Ամերիկացի դերասան Էդրիեն Բրոուդին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դերասան դրամատիկական ֆիլմ» անվանակարգում «Բրուտալիստը»(2024) ֆիլմում հունգարացի ճարտարապետ Լասլո Տոտի դերի համար։ Արարողությունը հեռարձակվել է կիրակի օրը CBS հեռուստաալիքով։
Այս անվանակարգում հաղթանակի համար պայքարում էին նաև Թիմոթի Շալամեն, որը մարմնավորում էր երաժիշտ Բոբ Դիլանի դերը Ջեյմս Մանգոլդի «Բոբ Դիլան. Ամբողջովին անհայտ (A Complete Unknown, 2024) ֆիլմում, Դենիել Քրեյգն իր դերակատարմամբ «Queer, 2024» ֆիլմում, Կոլման Դոմինգոն, որը մարմնավորում էր բանտարկյալ Ջոն Ուիթֆիլդին « Երգիր երգիր» ֆիլմում, Ռեյֆ Ֆայնսը կարդինալի դերով «Կոնկլավ» ֆիլմում (Կոնկլավ, 2024) և Սեբաստիան Ստենը, որը խաղացել է երիտասարդ Դոնալդ Թրամփի դերը «Աշակերտ» ֆիլմում (The Apprentice, 2024):