Մոտենում է 2020-ի աշունը ու բոլորիս հետաքրքրում է, թե ինչ հետաքրքիր նորամուծություններ են պատրաստել մեզ համար առաջատար նորաձևության տները։ Դե ինչ, առաջարկում ենք ծանոթանալ գալիք աշնան ամենաթրենդներին։
Ծոպավոր հագուստ
Հերքելով այն համոզմունքը որ նորաձևության թրենդները թիթեռի կյանք ունեն՝ ծոպավոր հագուստը շարունակում է իր հաղթարշավը՝ աշխարհի լավագույն պոդիումների վրա։ Վերջին ցուցադրություններին այն կարելի էր տեսնել ոչ միայն «western» ոճի հագուստի վրա, այլև՝ երեկոյան զգեստների և աշնանային պիդջակների։ Վերջին շրջանում ծոպավոր հագուստի հետ բազմաթիվ փորձարկումներ իրականացրեցին այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Bottega Veneta-ն, Alberta Ferretti-ն և Prada-ն։
Boss, Jil Sander
Bottega Veneta, Badgley Mischka
Alberta Ferretti, Fendi
Oscar de la Renta, Alberta Ferretti
Կաշվե հագուստ
Դիզայներները շարունակում են շեշտադրել կաշին։ Նոր հավաքածուներում այն ավելի շատ է լինելու, քան՝ նախորդներում։ Կաշին պատրաստվում է ստանալ ամենատարբեր դրսևորումները՝ կոմբինիզոններ ու տոպեր, կիսաշրջազգեստներ ու տաբատներ. ի դեպ, իր աստղային ժամն է ապրում նաև կաշվե total look-ը։
Alexander McQueen, Versace
Roksanda, Alberta Ferretti
Fendi, Valentino
Sportmax, Proenza Schouler
Hermes, Coach 1941
Լատեքս
Կաշվե հագուստի արժանի մրցակիցն է դարձել պրովոկացիոն լատեքսը։ Մի շարք առաջատար դիզայներներ այս փայլուն հումքի հետ են կապում նորաձևության ոչ հեռու ապագան։ Այն ներկայացված է բոլոր հնարավոր ու անհնարին գունային գամաներում՝ սկսած սևից, մինչև վառ-կարմիր։ Լատեքսի կիրառությունը պակաս լայնամասշտաբ չէ՝ պիդջակներից մինչև total look-եր։
Saint Laurent
Balmain, Richard Quinn
Sally LaPointe, Off-White
Balenciaga, Self Portrait
Տրիկոտաժ
Bottega Veneta, Valentino
Fendi, Michael Kors
Boss, Victoria Beckham
Carolina Herrera, Altuzarra
Area, Alice + Olivia
Քեյփեր
Քեյփերը կրկին մուտք են գործել նորաձևության տներ։ Դիզայներներն այսօր մեծ նշանակություն են տալիս հարմարավետ ու տաք քեյփերին, որոնք կարելի է կրել պիդջակների փոխարեն։ Հետաքրքիր լուծում է նաև քեյփ կրելը, որպես զգեստի մի մաս։
Celine, Adam Lippes
Michael Kors, Christian Dior
Jason Wu, Givenchy
Zimmermann, Carolina Herrera
Lanvin, Balmain
Կտրվածքներ ու բացվածքներ
Chanel, Prabal Gurung
Versace, Victoria Beckham
Dion Lee, Burberry
Burberry, Area
Թատերական ձեռնոցներ
Մոռացեք այն ամսին, որ երկար ձեռնոցները միայն ճոխ երեկույթների ատրիբուտներ են։ Դիզայներները այս դրամատիկ աքսեսուարը սիրով մտցնում են մեր առօրյա զգեստապահարան՝ համադրելով այն սպորտային բլուզների, տաբատների, գործնական և պրակտիկ լուքերի հետ։ Դե իսկ կարճ թևքերով պիդջակների հետ երկար ձեռնոցներ կրելը համարվում է «классика жанра»:
Dennis Basso, Givenchy
David Koma, Marc Jacobs
Anna Sui, Prabal Gurung
Tadashi Shoji, Christian Siriano
Michael Kors, The Row


































