71-ամյա երգչուհին խոսել է իր արտաքինի մասին։ Լյուբով Ուսենսկայան նշել է, որ շարունակում է կոսմետիկ ներարկումներ անել՝ չնայած բազմաթիվ քննադատությունների։ Բազմաթիվ հիթերի երգչուհին չի թաքցնում, որ շատ անգամներ դիմել է պլաստիկ վիրահատությունների և կոսմետիկ ներարկումների: Համացանցում հեյթերները շարունակ քննադատում են երգչուհու արտաքին փոփոխությունները: Ուսպենսկայան վստահ է, որ ամեն ինչ ճիշտ է անում և բոտոքսներից հրաժարվելու մտադրություն չունի.
«Ծախսեք ձեր փողերը լավ, թանկարժեք կոսմետիկայի և լավ կոսմետոլոգների վրա: Մի՛ խնայեք բոտոքսի վրա: Հեյթերները գրում են ինձ. «Դու չափազանց շատ ես ներարկել»: Եվ ես նրանց ասում եմ: Ես նորություն ունեմ: Ես ներարկել եմ ամբողջ բոտոքսները, ձեզ համար այլևս ոչինչ չի մնա»,- հայտարարել է արտիստը Բաստայի «Вопрос ребром» շոուի ժամանակ:
«Три аккорда» շոուի ժյուրին դրական է վերաբերվում պլաստիկ վիրահատություններին, բայց նա նաև զգացել է այս մեթոդի բացասական կողմերը: Լյուբովը երկար ժամանակ մեղադրում էր վիրաբույժ Տիմուր ԽայդարովիՆ, ով, նրա պնդմամբ, այլանդակել է իր մարմինը: Ուսպենսկայան պնդում էր, որ բժիշկը վնասել է իր կուրծքն ու ձեռքերը:
Շոուի ժամանակ աստղը խոսել է նաև իր անձնական կյանքի մասին։ Երգչուհին չորս անգամ ամուսնացած է եղել և անկեղծորեն խոստովանել է, որ նույնիսկ ամուսնության ընթացքում կարող է սիրահարվել մեկ այլ տղամարդու։ Ուսպենսկայան այն դավաճանություն չի համարում.
«Ստեղծագործ մարդիկ ոգեշնչման կարիք ունեն։ Երբ ես տեսանյութեր էի նկարահանում Բորիս Շչերբակովի հետ, ես զգում էի, որ սիրահարված եմ։ Այնպես չէ որ ես նրան էի տենչում, կամ մենք ինչ-որ ընդհանուր բան ունեինք։ Բայց մարդիկ սխալ են հասկանում։ Սերը պետք է լինի, և դրանում ոչ մի վատ բան չկա», - վստահեցրեց Ուսպենսկայան։
Արտիստը պատմել է նաև, որ երկու անգամ հայտնվել է ամերիկյան բանտում. առաջին անգամ ոչ ադեկվատ վիճակում վարելու, երկրորդ անգամ՝ դատարան չներկայանալու համար:
Հիշեցնենք, որ երգչուհին վերջերս վնասել էր իր ձեռքը: Հետվիրահատական շրջանում բժիշկները նրան հանգիստ են նշանակել, սակայն նա չի կարողացել մերժել և մասնակցել է Երևան քաղաքի օրվան նվիրված համերգին:

