Ռուսաստանից Իսրայել մեկնած Ալլա Պուգաչովան որոշել է վաճառել մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իր ամրոցը։
Պրիմադոննայի առանձնատան գինը մոտ 1 միլիարդ ռուբլի է։ Այժմ տանն ապրում է երգչուհու թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը։ Այն վիկտորիանական ոճի 6-հարկանի առանձնատուն է, որի մակերեսը մոտ 2000 քմ է։
Պուգաչովան և նրա երեխաները մի քանի օր առաջ կրկին վերադարձան Թել Ավիվ։ Ըստ պրոդյուսեր Վլադիմիր Գինզբուրգի՝ երգչուհին վերադարձել էր Ռուսաստան՝ անշարժ գույքի վաճառքի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով:
Առանձնատան կողքին (որը պատկանում է նաև Պուգաչովայի ամուսնուն՝ հումորիստ Մաքսիմ Գալկինին) կա անտիկ ոճով ամֆիթատրոն, լրացուցիչ շենք և լողավազանով բաղնիք։
Նշենք, որ Պուգաչովան և Գալկինը, ՌԴ-ն լքելով, իրենց բողոքն են հայտնում Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին։