Ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն այս տարվա սեպտեմբերից կդասավանդի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ «Газета.ру»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Սոկուրովը։ «Ես կզբաղվեմ իմ մասնագիտությամբ։ Կսովորեցնեմ երիտասարդներին ռեժիսուրա։ Ինձ արվեստանոց բացել առաջարկել է համալսարանի ռեկտորը: Միասին որոշեցինք , որ դա հնարավոր է», - նշել է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների ցանկում ընդգրկված Սոկուրովը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ռեժիսորը դասավանդելու է մագիստրատուրայում։
Ավելի վաղ Սոկուրովի արվեստանոցներ էին բացվել Կաբարդինո-Բալկարիայի համալսարանում և Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտում։