Logo

Ալեք Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

18:00 / 22.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ալեք Բոլդուինին կրկին մեղադրանք է առաջադրվել ֆիլմի նկարահանման հրապարակում սպանության համար,հայտնում է bbc.com-ը։

Բոլդուինը մեղադրվում է Գալինա Հաթչինսի մահվան համար։ 2021 թվականի հոկտեմբերին ֆիլմի նկարահանումների ժամանակ նա պատահաբար ատրճանակով կրակել էր Հաթչինսին, ինչի հետևանքով նա մահացել էր։

Դերասանի դեմ նախորդ մեղադրանքները հանվել էին անցյալ տարվա ապրիլին՝ դատավարության սկսվելուց ընդամենը երկու շաբաթ առաջ:  Դատախազությունը հայտնել է, որ լրացուցիչ փաստեր են ի հայտ եկել, որոնք պահանջում են կրկնակի փորձաքննություն: Մասնավորապես, նրանք նոր փորձաքննություն են անցկացրել Հաթչինսին սպանելու համար օգտագործվող զենքի վերաբերյալ։

 Բոլդուինն իր հարցազրույցներից մեկում պնդել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը․ «Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նկարահանման հրապարակում։ Ես չգիտեմ, թե ինչպես է կենդանի պարկուճը հայտնվել այս ատրճանակի մեջ: Ես չգիտեմ»։

Այնուամենայնիվ, քննությունից հետո Նյու Մեքսիկո նահանգի դատախազները եզրակացրեցրել են,  որ կրակոցը չէր կարող հնչել առանց ձգանը սեղմելու:

Բոլդուինի փաստաբանները հայտարարել են, որ իրենք «լիովին պատրաստ են դատավարությանը»:

Ռեժիսորի օգնական Դեյվիդ Հոլսը, ով Ալեք Բոլդուինին ատրճանակ է տվել մարտական ​​փամփուշտներով, դատապարտվել է պայմանական ազատազրկման և 500 հազար դոլար տուգանքի։ Հաննա Գուտիերես-Ռեյդին, ով ղեկավարում էր նկարահանման հրապարակի զենքերը, սպառնում է մինչև 18 ամսվա ազատազրկում։

fastnews-ads-banner