Դերասան Ալեն Դելոնի երեխաները դատի են տվել նրա բուժքրոջը, հաղորդում է L'independant-ը:
87-ամյա դերասանի ժառանգների խոսքով՝ բուժքույրը ագրեսիա է ցուցաբերել նրա նկատմամբ, ինչպես նաև ծաղրել է Դելոնի շանը։ Երեխաները կնոջը մեղադրել են «անապահով անձի նկատմամբ դիտավորյալ բռնություն գործադրելու մեջ»։
«Նրա տանը բնակություն հաստատած այս կինը գնալով ավելի ագրեսիվ էր դառնում, զրպարտում ու վիրավորում իրեն և իր երեխաներին»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։ Նշվում է, որ բուժքույրը վերահսկել է Դելոնի հեռախոսային խոսակցությունները և «մեկուսացրել նրան իր սիրելիներից, ընկերներից և ընտանիքից»: Դերասանի երեխաները պատմել են, որ կինը թույլ չի տվել այցելել հորը։
«Նա ավտորիտար է, սպառնում է, ինչպես նաև վատ է վարվում Դելոնի շան հետ», - մեջբերում է դերասանի ժառանգներից մեկի փաստաբանը:
Դերասանը, հաստատել է իր երեխաների խոսքերը. Նա պահանջել է բուժքրոջից հեռանալ Պիկարդիայի իր տնից։
2022 թվականի մարտին Ալեն Դելոնը սկսեց խոսել էվթանազիայի մասին։ 87-ամյա դերասանն ապրում է Շվեյցարիայում։


