Logo

Ալեն Դելոնն ու նրա կանայք [ամենաաղմկահարույց սիրավեպերը]

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:54 / 09.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ալեն Դելոն

Նոյեմբերի 8-ին 20-րդ դարի ամենացանկալի ու գեղեցիկ տղամարդ ճանաչված Ալեն Դելոնը նշեց ծննդյան 87-ամյակը։ Այդ առիթով ներկայացնում ենք համաշխարհային կինոյի գլխավոր սրտակերի ամենաաղմկոտ սիրային պատմությունները․

Ռոմի Շնայդեր

Ռոմի Շնայդեր

Ռոմի Շնայդեր-2

Ռոմի Շնայդեր-3

Նման արտաքին տվյալներով, ինչպիսին Ալեն Դելոնն ուներ, նա դատապարտված էր դառնալու հուսահատ սրտակեր։ Առաջին երջանիկը, որ չդիմադրեց դերասանի հմայքին, երիտասարդ ավստրիացի դերասանուհի Ռոմի Շնայդերն էր։ Նրանք ծանոթացել են «Քրիստինա» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1958 թվականին։ Այդ ժամանակ Շնայդերը կինոաստղ էր, իսկ Դելոնը՝ դեռևս սկսնակ, ոչ հայտնի դերասան։

Մեկ տարի անց Ալենն ու Ռոմին նշանադրվեցին, բայց սպասված հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ: Գրեթե վեց տարի նրանք եվրոպական կինոյի ամենագեղեցիկ զույգն էին. մամուլը նրանց սիրավեպը կոչում էր «դարի lovestory»: Ցավոք, իդիլիան երկար չտևեց. նրանց կապում էր մեծ սերը, կիրքը. Ռոմին ներում էր Դելոնի բոլոր դավաճանությունները, բայց դա չփրկեց հարաբերությունները: Դելոնն ինքն է լքել Ռոմիին՝ չդիմանալով նրա խոնարհությանը։

Կարող եք կարդալ նաև՝

 Ալեն Դելոն և Ռոմի Շնայդեր․ սեր՝ ընդդեմ բանականության, սայթաքում՝ դավաճանությամբ

Կլաուդիա Կարդինալե

Կլաուդիա Կարդինալե

Կլաուդիա Կարդինալե-2

Կլաուդիա Կարդինալե-3

Ալեն Դելոնին և իտալացի գեղեցկուհի Կլաուդիա Կարդինալեին սիրավեպ վերագրեցին «Ընձառյուծը» ֆիլմում համատեղ աշխատանքից հետո։ Ասեկոսեներն իրականություն կդառնային, եթե գեղեցկուհին տրվեր Դելոնի հմայքին, բայց նա դիմադրեց: Դելոնը, վստահ լինելով իր անդիմադրելի լինելու մեջ, գրազ եկավ ֆիլմի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ, որ կկարողանա շատ արագ նվաճել իտալուհու սիրտը: Կլաուդիան արագ գլխի ընկավ տղամարդկանց մտադրության մասին: Դելոնն, իհարկե, պարտվեց գրազը․․․Սակայն դերասանները մինչ այսօր շատ մտերմիկ հարաբերություններ ունեն:  

«Առաջին տարիներին հեշտ չէր շփվել Ալենի հետ. նա երբեք չէր հոգնում ինձ հիշեցնելուց, թե ինչ հրաշալի զույգ կարող էինք լինել», - պատմել է դերասանուհին:

Նիկո Պաֆգենը և Նատալի Բարթելեմին

Նիկո Պաֆգեն

Նիկոն՝ որդու՝ Արիի հետ


Նատալի Բարթելեմին

Նատալի Բարթելեմին-2

Ալեն Դելոնը, նրա կինը՝ Նատալին և նրանց որդին՝ Էնթոնին


Երգչուհի և դերասանուհի Նիկո Պաֆգենն ու դերասանուհի Նատալի Բարթելեմին 2 որդի են պարգևել Ալեն Դելոնին: Նիկոյի դեպքում Դելոնը հայրություն չի ճանաչել, երեխային մեծացրել են դերասանի ծնողները։ Նատալի Բարթելեմին Դելոնի առաջին և միակ պաշտոնական կինն էր։ Նրանք անչափ նման էին միմյանց, այդ իսկ պատճառով շատերն էին նրանց քրոջ և եղբոր տեղ տնում։ Բայց ո՛չ համատեղ բուռն կյանքը, ո՛չ էլ որդին չփրկեցին դերասաններին չորս տարի անց բաժանվելուց։

Դալիդա

Դալիդա

Ալեն Դելոնն ու Դալիդան միմյանց ճանաչում էին դեռ մանկուց, երբ դեռ ապրում էին Ժան-Մերմոզ փողոցում՝ կողք-կողքի։ Սակայն դերասանը նկատեց Իոլանդա Ջիլոտտիին՝ նախկին «Միսս Եգիպտոսին» և ապագա Դալիդային, մի փոքր ավելի ուշ՝ 60-ականներին, ու նրանց միջև բուռն սիրավեպ սկսվեց։ Այդ ժամանակ Դելոնը նշանված էր Ռոմի Շնայդերի հետ. իմանալով իր զուգընկերոջ անպատասխանատու վարքի մասին՝ երգչուհին լուրջ, երկարաժամկետ հարաբերությունների հույս չուներ։ Բաժանումից երկու տարի անց Դելոնը դուետ ձայնագրեց Դալիդայի հետ՝ Paroles Paroles-ի ֆրանսիական տարբերակը, որը հետագայում համաշխարհային հիթ դարձավ:

Բրիջիթ Բարդո

Բրիջիթ Բարդո

Բրիջիթ Բարդո-2

Բրիջիթ Բարդո-3

1968 թվականի ամառ, Սեն Տրոպե. ֆրանսիացի երկու գլխավոր սեքս-խորհրդանիշներ Ալեն Դելոնն ու Բրիջիթ Բարդոն միասին։ Լազուր ափին արված համատեղ լուսանկարների շարքը հիացմունք է պատճառում հանրությանը։ Գրեթե բոլոր էկրանային սիրավեպերն իրական կյանք բերելով՝ Բրիջիթ Բարդոն այս անգամ կարողացավ խուսափել Դելոնի հետ հարաբերություններից. դերասանները գերադասեցին պահպանել ընկերական հարաբերությունները՝ չնայած նրան, որ տաբլոիդները փորձում էին ներկայացնել նրանց հարաբերությունների միանգամայն այլ վարկած։

Միրեյ Դարկ

Միրեյ Դարկ

Միրեյ Դարկ 2

Միրեյ Դարկ-3

Դելոնի կենսագրության ամենաերկար հարաբերությունները եղել են դերասանուհի Միրեյ Դարկի հետ. նրանց քաղաքացիական ամուսնությունը տևել է 13 տարի։ Դերասանի հետ ծանոթությունը տեղի է ունեցել «Ջեֆ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Սկզբում Միրեյը դարձավ Դելոնի օգնականը, բիզնես գործընկերը, հետո՝ լավագույն ընկերն ու սիրուհին։ Նրանք միասին նկարահանվեցին ևս հինգ ֆիլմում: Զույգի միջև կապը շատ ամուր էր. երբ մահանում է Ռոմի Շնայդերի որդին, և Ալենը նրան փորձում է դուրս բերել դեպրեսիայից, Միրեյը նույնպես օգնում է Ռոմիին նրա կյանքի դժվարին փուլում։ Մինչ օրս Դելոնն ու Դարկը պահպանել են ամենաջերմ հարաբերությունները:

Ռոզալի Վան Բրեմեն

Ռոզալի Վան Բրեմեն

Ալեն Դելոնի և մոդել Ռոզալի Վան Բրեմենի սիրավեպը 1987 թվականին անսպասելիորեն վերաճեց քաղաքացիական ամուսնության՝ դերասանին պարգևելով ևս երկու երեխա՝ դուստր Անուշկային և որդի Ալեն-Ֆաբիենին: 10 տարի անց դերասանը կրկին համալրեց ամուրիների շարքերը. լուրեր էին պտտվում, որ Ռոզալին ինքն է լքել ծերացող ամուսնուն և ամուսնացել նրա ֆինանսական գործընկերոջ հետ։

fastnews-ads-banner