Logo

Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը 95 տարեկան է (լուսանկարներ)

00:23 / 24.01.2025Լուրեր
null

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի սաներն ու տարբեր տարիների շրջանավարտները, դպրոցում գործող համույթներն ու նվագախմբերը:

Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը մեր երկրի առաջատար երաժշտական կրթօջախներից է, որտեղ սովորում է շուրջ 1000 աշակերտ: Դպրոցում գործում է կամերային, փողային նվագախումբ, ազգային նվագախմբեր, ջութակահարների և քանոնահարների համույթներ, բազմաթիվ երգչախմբեր: Դպրոցը մշտապես բարձր հորիզոնականներ է զբաղեցնում Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնում, ներկայանում է կրթական, մշակութային, դաստիարակչական բազմաթիվ ինքնատիպ նախաձեռնություններով:

fastnews-ads-banner