Logo

Ալ Պաչինո․ Հարիսոն Ֆորդն ինձ է պարտական ​​իր կարիերայի համար

11:56 / 21.04.2023Դերասաններ
null

Հոլիվուդյան մեգաաստղ Ալ Պաչինոն հայտնել է, որ հրաժարվել է Հան Սոլոյի դերից «Աստղային պատերազմներ» ֆրանշիզում՝ այդ կերպ օգնելով Հարիսոն Ֆորդին կարիերա անել, գրում է Variety-ն:

Ըստ «Կնքահայրը» ֆիլմի աստղի հիշողությունների՝ նրան հրավիրել են Ջորջ Լուկասի նախագիծ՝ որպես հոլիվուդյան ծագող աստղի։

Եվ չնայած Ալ Պաչինոյին մեծ հոնորար են առաջարկել, նա մերժել է, քանի որ գլուխ չի հանել սյուժեից:

«Ես արդեն հայտնի էի «Կնքահայրը» ֆիլմի թողարկումից հետո, և այնքան պահանջված էի ոլորտում, որ ինձ առաջարկեցին դերեր բոլոր նոր նախագծերում: Եթե ​​պահանջվեր, նրանք ինձ կառաջարկեին անգամ Եղիսաբեթ II թագուհու դերը։ Բայց ես մերժեցի Հան Սոլոյի դերը «Աստղային պատերազմներ»-ում, քանի որ բացարձակապես չհասկացա՝  ինչի մասին է ֆիլմը: Ինձ շատ մեծ գումար էին առաջարկում, բայց ես հասկացա, որ դա իմը չէ։ Արդյունքում Հարիսոն Ֆորդը խաղաց Սոլոյի դերը, և ստացվում է, որ նա իր կարիերայի համար ինձ է պարտական»,- կատակով ասել է Պաչինոն։

 

 

fastnews-ads-banner