Logo

Էկոակտիվիստները խյուս են լցրել Մոնեի 111 միլիոն դոլար արժողությամբ նկարի վրա [տեսանյութ]

Հեղինակ
Զառա Սարգսյան
15:59 / 24.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Կլոդ Մոնեի նկար

Կլիմայի պաշտպանությամբ զբաղվող Letzte Generation շարժման անդամները կիրակի օրը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կարտոֆիլի խյուս են լցրել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի 111 միլիոն դոլար արժողությամբ նկարի վրա՝ կլիմայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով, գրում է գերմանական Tagesspiegel թերթը:

«Մենք կլիմայական աղետի մեջ ենք, իսկ այն ամենը, ինչից դուք վախենում եք, տոմատի ապուրն է կամ կարտոֆիլի խյուսը նկարի վրա», - միջադեպից հետո ասել է ակտիվիստներից մեկը: 

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է շարժման Twitter-ի միկրոբլոգում։

 

Ակտիվիստուհու խոսքով՝ ինքը մտավախություն ունի, որ արդեն 2050 թվականին մարդիկ «չեն կարողանա կերակրել իրենց ընտանիքներին»։ «Այս նկարը նշանակություն չի ունենա, երբ մենք պետք է կռվենք սննդի համար», - բղավել է նա թանգարանում։

Թանգարանի ներկայացուցչի խոսքով, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, դեռ պարզ չէ, թե որքանով են վնասված Մոնեի նկարն ու շրջանակը։ Նկարչի աշխատանքը գտնվում է ապակու հետևում, ուստի կարտոֆիլի խյուսը չէր կարող հայտնվել անմիջապես կտավի վրա: Այնուամենայնիվ, ներկայում վերականգնողներն ուսումնասիրում են՝ արդյոք խյուսը թափանցե՞լ է ապակու տակ, թե՞ վնասվել է միայն շրջանակը։ 

fastnews-ads-banner