Logo

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

11:05 / 23.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչն օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։

Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

fastnews-ads-banner