Logo

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 09.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
min - Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հարևան թշնամական երկիրը իր մի շարք ձեռքբերումների համար պարտական է հենց հայերին, քանի որ դրանց ետևում հայկական ազգանուններ են: Թեև ադրբեջանական իշխանությունները ջանք չեն խնայում՝ նոր, հորինված պատմություն գրելու ու դրանից իսպառ հանելու հայկական հետքերը, այնուամենայնիվ, հայտնի փաստ է, որ հայերն առաջատար տեղ են զբաղեցրել այդ պետության  սոցիալական, մշակութային և գործարար կյանքում:

Այդպիսով առաջին տպարանը Բաքվում բացվել է հայերի կողմից, իսկ հրատարակված գրքերը լույս են տեսել ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և եվրոպական լեզուներով, 20-րդ դարի սկզբին Մայիլով եղբայրներն առաջին անգամ Բաքվում կառուցել են օպերայի շենք՝ այժմ Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ադրբեջանը ներկայացնող առաջին աշխարհի չեմպիոնը եղել է հայազգի ըմբիշ Արտեմ Տերյանը. վերոնշյալները ամենը չեն:

Քչերին է հայտնի, որ հայազգի է նաև Ադրբեջանի գերբի հեղինակը:

Պարզվում է, որ Խորհրդային Ադրբեջանի գերբը ստեղծել է Ռուբեն Շխիյանը 1937 թվականին։ Շախիյանը ադրբեջանական հեղափոխական արվեստի համայնքի պատվավոր անդամ ու գրաֆիկ-դիզայներ էր, որը սիրով օգնեց ադրբեջանցիներին ունենալ իրենց սեփական գերբը. ժամանակակից Ադրբեջանն, իհարկե, փոփոխել է այն։ Խորհրդային Ադրբեջանի զինանշանը պատկերում է մուրճն ու մանգաղը,  նավթային աշտարակը ծագող արևի ֆոնին, որը մակագրված է և ադրբեջաներեն և ռուսերեն. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետություն», «Բոլոր երկրների աշխատողներ, միացե՛ք»: Գերբի վերին հատվածում պատկերված է հնգանկյուն աստղ:

Ռուբեն Շխյանի  հայտնի աշխատանքներից է նաև Վլադիմիր Լենինի 3 մետր բարձրությամբ ռելիեֆային դիմանկարը` Կիսլովոդսկում:

Հետաքրքիր է, որ Շխյանի նման հայտնի արվեստագետի մասին շատ քիչ տեղեկություն է պահվել. ինչ-որ բան հուշում է, որ ադրբեջանական պատմություն հորինող, ֆանտաստ-պատմաբանները ջանք չեն խնայել…


fastnews-ads-banner