Logo

Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:16 / 01.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ադել-1

Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել, հայտնում է The Mirror-ը։

Լաս Վեգասում երգչուհու ելույթի տոմսերի արժեքը հասել է 40 հազար ֆունտի (ավելի քան 46 000 դոլար): Այսքան գումար պետք է երկրպագուները վճարեն, եթե ցանկանում են հայտնվել առաջին շարքում: Հետևի շարքերի տոմսերն արժեն մոտ 579 ֆունտ:

Նշվում է, որ Ադելի շոուի գները ստվերում են թողնում այնպիսի մեգաաստղերի համերգների գները, որոնցից են Էլթոն Ջոնը, Ռոդ Սթյուարտը և Ջենիֆեր Լոպեսը։ Ամերիկյան PRrppd մարքեթինգային ընկերության ներկայացուցիչ Բրոդի Կուպերն ասում է, որ դա ամենաբարձր թիվն է Լաս Վեգաս Սթրիփի պատմության մեջ: 

 

 

fastnews-ads-banner