Երգչուհի Ադելը պատրաստվում է նոր ալբոմ թողարկել։ The Sun-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երգչուհին նոր ալբոմ է ձայնագրել և նախատեսում է այն թողարկել մի քանի շաբաթից։
«Նա անդունդից ճանապարհ անցավ դեպի խելագար սեր և ցանկանում է, որ աշխարհն իմանա այդ մասին։ Նրա երաժշտությունն արտացոլում է դա, և հաջորդ ալբոմը կլինի ամենալավատեսականը նրա կյանքում: Նա այլևս չի լինի սրտաճմլիկ բալլադների թագուհին»,- ասել է աղբյուրը։
2021 թվականի աշնանը Ադելը թողարկել էր «З0» ալբոմը, որը նվիրել էր որդուն։ «Ես հասկացա, որ ամեն ինչ պետք է պատմեմ երգերի միջոցով», - ասել էր երգչուհին։
Հիշեցնենք, որ 2011 թվականից Ադելը հանդիպել է գործարար Սայմոն Կոնեկիի հետ։ Մեկ տարի անց զույգը որդի ունեցավ՝ Անջելոյին, իսկ 2017 թվականին երգչուհու ընտրյալը նրան ամուսնության առաջարկություն արեց։ Երկու տարի անց նրանք բաժանվեցին։ Այժմ աստղը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։