Անգլիացի հայտնի երգչուհի, երգահան, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Ադելը երկար ժամանակ պայքարում էր՝ ավելորդ քաշից ազատվելու համար: Նա կարողացավ շուրջ 45 կգ նիհարել, երբ սպորտը դարձրեց իր կենսակերպի կարևորագույն մասը: Երգչուհու երկրպագուները չէին հավատում, որ միայն սպորտով հնարավոր է նման արդյունք գրանցել: Մինչդեռ Ադելը հերքեց բոլոր այն լուրերը, թե իր նիհարելու գործընթացում վիրահատական միջամտություն կա: Դեռ 2020 թվականին՝ համաճարակի ժամանակ, նա օրեր ու գիշերներ է անցկացրել մարզվելով՝ ոգեշնչվելով հայտնի «Ռոքի» ֆիլմից:
«Ես սկսեցի մարզվել անհանգստության պատճառով։ Մարզումների ժամանակ սկսեցի ավելի լավ զգալ, քան նախկինում: Առաջնայինը նիհարելը չէր. ես ուզում էի ուժեղանալ և ամեն օր որքան հնարավոր է շատ ժամանակ տրամադրել ինձ՝ հրաժարվելով հեռախոսից, ինչից կախվածություն ունեմ: Առավոտյան ուժային վարժություններ եմ անում, իսկ ցերեկը սովորաբար արշավ կամ բռնցքամարտ, երեկոյան վազում եմ։ Ամեն ինչ մարզչի հսկողության տակ է»,- ասել է Ադելը։
35-ամյա երգչուհին վստահեցնում է՝ սպորտը քաշ կորցնելը չէ. «Եթե կարողանաս մարմինդ ուժեղացնել, ապա կկարողանաս կառավարել զգացմունքներդ ու միտքդ»: