Թիմ Բարթոնի նեթֆլիքսյան «Ուենսդեյ» («Wednesday») սերիալը քննադատության է ենթարկվել: Սերիալի ստեղծողները մեղադրվում են ռասիզմի համար, գրում է The New York Post-ը։
Երկրպագուները դատապարտել են այն փաստը, որ սևամորթ դերասանուհի Ջոյ Սանդեյը Նեվերմոր ակադեմիայում մարմնավորել է «չար աղջկա», իսկ սևամորթ դերասան Իման Մարսոնը՝ խուլիգանի և կոռումպացված քաղաքապետի որդու: Քաղաքապետին, որը նույնպես սևամորթ դերասան է, պատկանում է «Պիլիգրիմ Ուորլդ»-ը, որը փառաբանում է ուխտավորներին և գաղութարարներին:
Բարթոնի խոսնակը հիմարություն է անվանել ռասիզմի մեղադրանքները և ասել, որ հարցումը չի ուղարկի տնօրենին՝ մեկնաբանելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թիմ Բարթոնի «Ուենսդեյը» դարձել է Netflix-ի ամենադիտվող անգլիալեզու սերիալը՝ առաջ անցնելով «Տարօրինակ դեպքեր» («Stranger Things») սերիալի չորրորդ սեզոնից։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում սերիալն ունեցել է 341,2 միլիոն ժամ դիտում։


