«Top Gun: Maverick»-ը՝ Թոնի Սքոթի 1986 թվականին նկարահանված (Թոմ Քրուզի գլխավոր դերակատարմամբ) ֆիլմի շարունակությունը թողարկման 13-րդ շաբաթում՝ Հյուսիսային Ամերիկայում հավաքել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Ֆիլմն առաջ է անցել Marvel-ի «Black Panther»-ին (700,4 միլիոն դոլար) և այժմ հինգերորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է ԱՄՆ-ում:
Անցած երկար հանգստյան օրերին (երկուշաբթի, սեպտեմբերի 5-ին, Ամերիկայում նշվում էր Աշխատանքի օրը) նոր «Top Gun»-ը հավաքել է 7,5 միլիոն դոլար, իսկ ֆիլմի ընդհանուր տնային տոմսարկղն այս պահին կազմում է 701 միլիոն դոլար։
Ֆիլմը, որը դարձել է Paramount ստուդիայի ամենահաջող նախագիծը նաև 12-րդ հորիզոնականում է պատմության ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի վարկանիշում։ Նրա համաշխարհային տոմսարկղը կազմում է 1,440 միլիարդ դոլար՝ 10 միլիոն դոլարով պակաս «Frozen 2»-ից:


