Logo

«Top Gun: Maverick»-ը Paramount-ի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:15 / 15.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Top Gun: Maverick-Paramount

«Top Gun: Maverick»-ը դարձել է Paramount կինոստուդիայի 110-ամյա պատմության ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը: Այն ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում կինովարձույթում հավաքած գումարով, գրում է Collider-ը։

Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու ֆիլմը ԱՄՆ-ում հավաքել է 601,9 միլիոն դոլար՝ առաջ անցնելով «Տիտանիկ»-ից, որը 1997 թվականին վաստակել է 600,7 միլիոն դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Top Gun: Maverick» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար։ 

Ֆիլմը դարձել է նաև ամենաեկամտաբերը Թոմ Քրուզի կարիերայում։

fastnews-ads-banner