Ավստրիական ծագումով ամերիկացի կինոդերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերն Օսվենցիմ այցելելուց հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում, գրում է REN TV-ն։
Դերասանն այցով գտնվում էր Լեհաստանում, որտեղ այցելել է տխրահռչակ համակենտրոնացման ճամբարը։ Այնտեղ նա գրառում է թողել հյուրերի գրանցամատյանում, ինչը լեհերի դժգոհության ալիքն է առաջացրել։ Դա «Տերմինատոր» կուլտային ֆիլմի հայտնի արտահայտությունն է եղել՝ «I'll be back», որը թարգմանաբար նշանակում է՝ «Ես դեռ կվերադառնամ»։
Շատերին թվացել է, որ այստեղ նման բառերը տեղին չեն, իսկ էթնիկ ավստրիացու կողմից հնչում են ոչ միանշանակ։