«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը հիանալի նորությամբ է կիսվել: Նա 2023 թվականին մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում:
«․․․Այնքան հպարտ եմ այս ամենի մի մասը լինելու համար: Շնորհակալություն, Էդ Շիրան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին։
Երեկ հաղորդել էինք, որ Ռոզա Լինի «SNAP» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում:
«SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo» երգից։